‘Կենդանիների պաշտպաններն ահազանգում են՝ Բաքվում թափառող կենդանիների գենոցիդ է տեղի ունենում’

1157

Այս տարվա հունիսին Բաքվում պետք է անցկացվեն առաջին Եվրոպական խաղերը: Դրանից կես տարի առաջ Կենդանիների պաշտպանության միջազգային ընկերությունը (WSPA) Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել դաժան վերաբերմունքը թափառող շների նկատմամբ: Կոչը հնչել է այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել մի տեսագրություն, որտեղ այրում են շների մարմինները:

WSPA-ի եվրոպացի տնօրեն Ռուուդ Թոմբրոքը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե քանի որ Ադրբեջանը ստորագրել է ընտանի կենդանիների իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիան, ուստի նման դաժանությունը այդ կոնցվենցիայի սկզբունքների ուղղակի խախտում է հանդիսանում:

Ադրբեջանի կառավարությունն արագ է արձագանքել. նախագահի մամլո քարտուղար Ալի Հասանովը հայտարարել է, թե մամուլը միտումնավոր է աղմուկ բարձրացնում՝ երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով: Նա նաև շեշտել է, թե սոցցանցերը «պայթեցրած» տեսագրությունից ամենևին էլ պարզ չէ, թե որտեղ են կատարվել այդ նկարահանումները:

Ադրբեջանից կենդանիների պաշտպան Էլհար Միրզոևը  հայտարարել է. «Այլ կերպ, քան կենդանիների ցեղասպանություն՝ ես դա անվանել չեմ կարող: Բաքվում քաղաքապետարանի աշխատակիցները կրակում են տարեց շներին, շան ձագերին սատկացնում են բահերով՝ փամփուշտները խնայելու համար, թունավորում են կատուներին… Իսկական ցեղասպանություն է կատարվում»: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի լողափում գտել են մալայզիական օդանավի անձեռոցիկներ’
Հաջորդ հոդվածը‘Ուղղաթիռների բախման արդյունքում զոհերի թվում կան ֆրանսիացի օլիմպիական մարզիկներ’