‘Կենսաբանը կոչ է անում խուսափել «կենսաբանական հոլոքոստից»’

1123

Երկիր մոլորակի կեսը  հարկավոր է ամբողջությամբ տրամադրել կենդանիներին, որպեսզի կանխվի տեսակների զանգվածային ոչնչացումը: Այս կարծիքին է աշխարհի առաջատար կենսաբաններից մեկը՝ 85-ամյա դոկտոր Էդվարդ Օսբորն Ուիլսոնը:

Ամերիկացի գիտնականի համոզմամբ՝ մենք կանգնած ենք «կենսաբանական հոլոքոստի» շեմին, ինչն իր ծավալներով հավասարազոր է դինոզավրերի ոչնչացմանը, և դրանից խուսափելու միակ միջոցը՝ տարածքների ճիշտ բաշխումն է մարդկանց և 10 միլիոն այլ տեսակների միջև, փոխանցում է բրիտանական The Independent-ը:

Դոկտոր Ուիլսոնը հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, նա համարվում է մոլորակի կենսաբանական բազմազանության ամենամոլի պաշտպաններից մեկը: Նրա կարծիքով՝ բոլոր մայրցամաքները պետք է կենդանիների համար անվտանգ միջանցքներ ապահովեն՝ հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք, որոնք կերաշխավորեն նրանց զանգվածային անվտանգ միգրացիան՝ միջավայրի կտրուկ փոփոխությունների՝ երաշտների, ջրհեղեղների, ցրտահարությունների և այլ դեպքերում: Փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Մարտահրավեր’
Հաջորդ հոդվածը‘«Էմմի»-ի հինգ մրցանակներ հանձնվել են «Տրվելով բոլոր արատներին» հեռուստասերիալին’