‘Կենտրոնական բանկը Հայաստանի վայրի ծառերին նվիրված մետաղադրամներ է թողարկել’

1064

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից: Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:

«Կաղնի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու ընձյուղներ:

«Սոսի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոսիի ընձյուղներ:

«Ուռենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են ուռենու ընձյուղներ:

«Հաճարենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են հաճարենու ընձյուղներ:

«Սոճի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոճիի ընձյուղներ:

«Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են բարդու ընձյուղներ:

Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամներ (լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Էսքան ուրախ կյանքը մեր» սերիալն ավարտվեց ‘