‘Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղը մոտենում է 2002 թ. ռեկորդին’

816

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Լարված իրավիճակը պահպանվում է Չեխիայի և Գերմանիայի մի շարք շրջաններում: Դրեզդենի փողոցները վերածվել են ջրանցքների, Էլբա գետի ջրերի մակարդակը հասնում է 7 մետրի: Ջրի տակ հայտնվելու վտանգի տակ են Սաքսոնիայի մայրաքաղաքի պատմական հուշարձանները: Շատերի հիշողության մեջ դեռևս վառ են 2002 թ. ջրհեղեղի սարսափելի հետևանքները, որոնք վերացնելու համար անհրաժեշտ եղավ երեք տարի: Այն ժամանակ Դրեզդենում Էլբայի ջուրը բարձրացել էր մինչև 9 մետր 40 սանտիմետր:

Ջրհեղեղը մոտենում է Վիեննային: Ավստրիայի մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող երկու գյուղերի բնակիչները տարհանվել են, քանի որ առաջիկա օրերին գետերի մակարդակը կարող է հասնել ծայրահեղ նիշի: Ջրհեղեղը սպառնում է Եվրոպայի այլ երկրների ևս: Հունգարիայի վարչապետը հայտարարել է երկրի մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իզմիրում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվել են 24 բլոգերներ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում’