‘Կենտրոնաֆրիկյան Հանրապետության նոր նախագահը երդում է տվել’

893

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կայացել է նոր նախագահ Միշել Ջոտոդիայի երդմնակալության արարողությունը: Դա տեղի է ունեցել հիմգ ամիս անց այն բանից հետո, երբ «Սելեկա» դաշինքի գրոհայինները գրավեցին մայրաքաղաք Բանգին և տապալեցին երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին:

Ջոտոդիան Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (նախկինում՝ մինչև 20-րդ դարի կեսերը, եղել է Ֆրանսիայի գաղութը) թվով վեցերորդ նախագահն է, նա խոստացել է երկրում նոր ընտրություններ անցկացնել 18 ամսվա ընթացքում:

ԿԱՀ-ի նոր նախագահն ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության ինստիտուտը: Նա ընդհանուր առմամբ՝ տասը տարի ապրել է ԽՍՀՄ-ում, ամուսնացել է խորհրդային քաղաքացուհու հետ և ունի դուստր, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վթար Երեւան-Սեւան ճանապարհին. Մարդատար Ford Transit-ը կողաշրջվել է, կա զոհ և մեծ թվով վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ռազմական օբյեկտները տեսչական ստուգման են ենթարկվում օդից’