‘Կենտրոնի ոստիկանապետին ազատել են Սերժ Սարգսյանի նկարների պատճառո՞վ’

1581

Ոոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանին: Այս մասին iLur.am-ին հայտնեց Ոստիկանության ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Վերջինս նշեց նաև, որ Մարտիրոսյանն ուղարկել է կադրերի ռեզերվ, իսկ վերջինիս փոխարեն «Կենտրոն» բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտիրոսյանի պաշտոնանկությունը որեւէ կոնկրետ պատճառ չունի, եւ սովորական կադրային փոփոխություն է իրականացվել, ինչը մշտապես արվում է:

Մեր տեղեկություններով, սակայն, Մարտիրոսյանի պաշտոնանկությունը կապված է այսօր գիշերը տեղի ունեցած «Մերժիր Սերժ Սարգսյանին» ակցիայի հետ: Դեռեւս առավոտյան լուրեր էին շրջանառվում, որ այդ ակցիայի պատճառով Ոստիկանության Կենտրոնի բաժնում պաշտոնանկություններ են լինելու: 

Նախորդ հոդվածը‘Կախվածություն Մեսսիի՞ց, թե՞ նրա գոլերից’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Սուլեյմանին ‘