‘Կենտրոնում, Էրեբունիում եւ Նուբարաշենում ջուր չի լինի’

867

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 9:00-18:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջան` Ալեք Մանուկյաի 17, Տիգրան Մեծի 12-80, Խորենացու 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Սևանի, Սմբատ Զորավարի, Միչուրինի, Սուվորովի, Նեկրասովի, Բելինսկու, Արհեստավորների, Գլինկայի փողոցներ և նրբանցքներ,

Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ Արցախի պողոտայի

 Նուբարաշեն վարչական շրջան՝ «Գառնի-Երևան» ջրատարին հարակից և դրանից անմիջապես սնուցվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Ներկայացվեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Տոնածառներ» Փակ շուկայի «ճակատին»’