‘Կենտրոնում վաղը ջուր չի լինի ‘

753

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից բարձր զույգ համարների, Հանրապետության 76-ից բարձր համարների, Խանջյան 37-ից բարձր համարների, Սայաթ Նովա 1-33 համարների, Թումանյան 2-10, 21, 21/1, 30, 32 համարների, Բաղրամյան 1-4 համարների, Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Կորյուն, Բայրոն, Գ.Քոչար, Իսահակյան, Թամանյան փողոցների, Օպերայի և բալետի թատրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստան կխաղա Իսպանիայի ազգային հավաքականում’