‘«Կենտրոն»-ը հրաժարվել է ցուցադրել Հայրիկյանի մասին ֆիլմը ‘

1104

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ վերջերս նկարահանվել է բազմասերիանոց ֆիլմ Պարույր Հայրիկյանի մասին: Ֆիլմը, iLur.am-ի տեղեկություններով, նախատեսվում էր ցուցադրել սեպտեմբերի 21-ից սկսած: Նախագահականի և Պարույր Հայրիկյանի խնդրանքով ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Սակայն հեռարձակումից առաջ, ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել դիտել ֆիլմը: Արդյունքում պարզվել է, որ ֆիլմի ողջ ընթացքում կարմիր թելի նման անցնում է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ սև քարոզչությունը: Ներկայացվել էին ակնհայտ խեղաթյուրված փաստեր և վիրավորական մեկնաբանություններ առաջին նախագահի հասցեին: Ֆիլմի մեկ այլ հատվածում էլ վիրավորական ձևակերպումներ են եղել Կարեն Դեմիրճյանի հասցեին: Նախնական դիտումից հետո, մեր տեղեկություններով, ֆիլմն արգելվել է ցուցադրել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, ինչն առաջացրել է Բաղրամյան 26-ի անթաքույց զայրույթը: 

Նախորդ հոդվածը‘Ջանլուկա Վիալի. «Շախտյորն» արժանի էր հաղթանակի’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանի հարցը ԵԽԽՎ-ում’