‘Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը. «Հրապարակ»’

1567

«Հրապարակը» գրում է. «Ինչ-որ «մեկը» չի սիրում Երևանը: Ոչ միայն չի սիրում, այլև անխնա քանդում ու ոչնչացնում է այն ամենը, ինչը կարող է մի փոքր պահել Երևանի դիմագիծը՝ որպես հնադարյա քաղաք: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ՝ այդ «մեկը» միտումնավո՞ր, չգիտակցվա՞ծ, թե՞ ինչ-որ մոլուցքով բռնկված է քանդում Երևանը: Գլխավորն այն է, որ «մեկը» մի ողջ բազմություն է՝ ի դեմս Երևանի քաղաքային իշխանությունների, երկրի բարձրագույն ղեկավարության:

Տերյան 11 հասցեում գտնվող «Հին Երևան»-ի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների կառուցած տունը շուտով հյուրանոց կդառնա: Ու թեև այդ հատվածում այսօր մարդիկ են ապրում, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է, որ պատմամշակութային հուշարձան համարվող տարածքում պետք է հյուրանոց կառուցել: Այսպիսով, պետք է արձանագրել, որ մայրաքաղաքի՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը: Եվ պատահական չէ, որ Տերյան 11 հասցեում սկսվող շինարարությունը ևս կապվում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ:

Ի դեպ, պատմությունը սրբորեն պահում է բոլորի անունները՝ թե՛ քանդողների, թե՛ սարքողների: Հիշեցնենք, որ 1911թ. հենց Աֆրիկյանների միջոցներով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երևան»:

Նախորդ հոդվածը‘Մագնուս Կարլսենը կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության մեկ «պադավատ»-ն օրական 14 հազ․ դրամի բենզին է պահանջում. «ՉԻ»’