‘Կենցաղային վեճի ժամանակ ամուսինը նռնակ է պայթեցրել. Կինն ու երեխան հիվանդանոցում են’

1116

Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում  վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: 

Նախորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Շարժումը ժողովրդի ճնշման տակ պետք է հեռացնի այս իշխանությանը’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Գալուստ Սահակյանի տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել’