‘Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև ‘

1139

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 21-22-ի կեսօրից հետո սպասվում է, 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան`     33.60C (1970 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան`         5.00C (1992 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան`     18.40C

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզեց համագործակցությունը Adidas-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լեգենդար Չավին անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը ‘