‘Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ‘

1096

Ուշադրություն

Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Մայիսի 3-5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-ի կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 5-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավային`  5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ 

Մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            30.30C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                3.60C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            14.70C

Նախորդ հոդվածը‘«Միլան»-ը և «Ինտեր»-ը կպայքարեն Մյուլլերի տրանսֆերի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե երբ Ռաուլը կգլխավորի «Կաստիլյա»-ն’