‘ԿԸՀ. ԱԺ խմբակցությունները նշանակումներ են կատարել բոլոր ընտրական հանձնաժողովներում’

1113

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև 2013թ. ապրիլի 10-ը` ժամը 18:00-ն: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Նախորդ հոդվածը‘Տարոն, սիրուն չի 4. «Բարեկարգ» եւ «մաքուր» Նոր Նորք համայնք (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’