‘ԿԸՀ. Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում նախնական տվյալներով, «հաղթել» են ՀՀԿ-ականները’

998

Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում, ըստ ԿԸՀ-ի, 13 հազար 337 ձայնով առաջատարը ինքնառաջադրված Արման Սահակյանն է, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը:

Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը ԿԸՀ-ի թվերով հավաքել է 3 հազար 237 ձայները:

Ավանն ամբողջությամբ և Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, 18 հազար 805 ձայնով պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունը ներկայանցող Ռոբերտ Սարգսյանը:

 «Ժառանգություն» կուսացկության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը 3 հազար 680 ձայն է հավաքել: 

Նախորդ հոդվածը‘Պետական կամերային նվագախումբը 50 տարեկան է ‘
Հաջորդ հոդվածը‘Հազարավոր հունգարացիներ բողոքի են դուրս եկել ընդդեմ վտանգավոր հրեաների ցուցակի’