‘ԿԸՀ նախագահը խուսափել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի վերաբերյալ ուղիղ հարցերին պատասխանելուց. Մամուլ’

1127

«Հայկական ժամանակի» թղթակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրել է մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում տեղ գտած տարակուսանքը` որոշ տեղամասերում 90 տոկոս մասնակցության ու Ս. Սարգսյանի 90 տոկոս քվե ստանալու վերաբերյալ:

«Դա ձեր կամայական մեկնաբանությունն է»,-ի պատասխան ասել է Մուկուչյանը: Լրագրողը նշել է, որ մեջբերում է անում զեկույցից: «Դիտորդական առաքելության կարծիքի մեջ նշված են փաստական հանգամանքներ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ առկա են համապատասխան հիմնավորումներ, մոտեցումներ: Քանի որ այս պահին ՍԴ-ում առկա է դիմում, որով քննվում է ԿԸՀ որոշման իրավաչափությունը և ընտրությունների արդյունքները, ապա մեր դիրքորոշումն այդ հանգամանքների վերաբերյալ կներկայացնենք ԱԴ նիստում»,-հայտնել է Մուկուչյանը: Նա խուսափել է զեկույցի վերաբերյալ այլ` ուղիղ հարցերին պատասխանելուց:

Նախորդ հոդվածը‘Կախված «Ժառանգության» հետընտրական պահվածքից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավոր, կանայք’