‘ԿԸՀ-ն այսօր նիստ կգումարի’

1063

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է: «Արմենպրեսի» հաղորդմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ի արտահերթ նիստում քննարկելու է 2013թ. փետրվարի 18-ի հանրապետության նախագահի ընտրություններին թեկնածուներ գրանցելու դիմումները: 

Նախապես առաջադրվել էին 15 թեկնածուներ, որոնցից նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն 8 թեկնածուներ` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին` Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար’
Հաջորդ հոդվածը‘Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’