‘ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել ‘

987

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 15-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012 թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 13-ի ժամանակահատվածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 5-ը: Նախընտրական հիմնադրամ չի բացել թիվ 1 ընտրատարածքում գրանցված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը: 

ԿԸՀ լրատվական ծառայոթյունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ սահմանվել է 2012թ. դեկտեմբերի 9-ին Երանոս համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Քանի որ Երանոս համայնքի արտահերթ ընտրությունների համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, հետևաբար յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացվել է այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Հիմնադրամ-«Շարմ». 17 հազար դոլարս կրեատիվիդ օգուտ չէ (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Գեներալի աղջիկը»՝ Աղբ եթերից ‘