‘ԿԸՀ-ն բաշխել է նախագահների և քարտուղարների պաշտոնները’

969

Այսօր գումարված արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 36-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 25-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 7-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան կարող է նշանակվել «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը քննադատել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները ‘