‘ԿԸՀ-ն հարուցել է վարչական վարույթ էպոսագետի նկատմամբ’

1307

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կազմակերպել:

Արդյունքում` հունվարի 24-ի հերթական այցի ընթացքում ծառայության աշխատակիցներն արձանագրել են հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է, հայտնում է Փաստինֆոն:

Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խնդրել է քննարկել այս փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 24-ի որոշմամբ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի կողմից նույն օրը ներկայացված գրության հիման վրա, հարուցվել է  վարչական վարույթ:

Քննարկումը տեղի կունանա հանձնաժողովի հունվարի 25-ի ժամը 17:00-ին հրավիրվելիք նիստում:

Նախորդ հոդվածը‘Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբն այցելել է հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին’