‘ԿԸՀ-ն հորդորում է Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը’

1007

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նախագահի թեկնածու հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ և կոչ արել թեկնածուին դադարեցնել հացադուլը:

«Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»:

Հիշեցնենք, որ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից գտնվում է հացադուլի մեջ և չի պատրաստվում դադարեցնել այն՝ անտեսելով առողջական վիճակի վատթարացումը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Սերիալները սոցիալական որոշակի հարցեր են լուծում. Դերասանների ժամանակակից մեքենաները՝ վկա. Սերժ Սարգսյան’