‘ԿԸՀ-ն նկարեց հանրաքվեի արդյունքները’

1987

Այսօր ԿԸՀ-ն հրապարակեց երեկ կայացած հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: Բնականաբար, ԿԸՀ-ն հերթական անգամ աչքի ընկավ իր նկարչությամբ: Ըստ ԿԸՀ-ի, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 567 հազար 47 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466-ը, որոնցից «այո» են քվեարկել 825 հազար 851-ը, «ոչ»՝ 421 հազար 600-ը, անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է: ԿԸՀ-ն հրապարակեց այս նկարչությունը ի հեճուկս երեկ արձանագրված բազմաթիվ խախտումների, ի հեճուկս այն բանի, որ իշխանությունները` արդեն երեկոյան հասկանալով, որ իրենց բոլոր սովորական ջանքերը չեն աշխատել, եւ ոչ-ը ամեն դեպքում հաղթում է, անցել էին արդեն հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց ահաբեկելուն, լցոնումների եւ ոչ-ի քվեաթերթիկները գողանալու փորձերին: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ժպտացեք, դեռ ժպտալու ժամանակ ունեք’