‘ԿԸՀ-ն 48 մլն-ի «չանհետացող» թանաք է գնել. Մամուլ’

1368

«ԿԸՀ-ն նախորդ տարի հսկայական գումարներ է ծախսել համապետական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու համար։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ 48 մլն 676 հազար դրամ է ծախսվել ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ կնիքների ու դրոշմակնիքների պատրաստման աշխատանքների, 13.9 մլն դրամ էլ՝ դրանց, ինչպես նաև անհետացող թանաքի ձեռքբերման համար։

 Եվս 14.8 մլն դրամ էլ ԿԸՀ-ն ծախսել է ՀՀ նախագահական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու նպատակով։ Ու չնայած ծախսված գումարին՝ ամեն անգամ արդյունքը նույնն էր, և ԱԺ, և նախագահական ընտրություններում այդ թանաքն անհետացավ շատ ավելի վաղ, քան պետք էր։

Նախորդ հոդվածը‘Հաջորդ շաբաթվանից տրանսպորտը կթանկանա «կլոր» 50 տոկոսով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից. Մամուլ’