ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համարում է ԱՄՆ-ի խամաճիկը

273

ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին ափսոսանք է հայտնել Կորեական թերակղզու իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնու Գութերիշի կանխակալ վերաբերմունքի կապակցությամբ և նրան անվանել է ԱՄՆ-ի խամաճիկը։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Միջազգային հանրությունը պետք է բարձր հայտարարի, որ Կորեական թերակղզում և տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է  սահմանափակել և դադարեցնել ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, որը տարածաշրջանում բոլոր աղետների աղբյուրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանցանք է գործել՝ թույլ տալով, որ ԱՄՆ-ը և իր արբանյակները փորձեն Անվտանգության խորհրդում մտցնել ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանվելու սուվերեն իրավունքի իրականացման հարցը՝ Փհենյանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Դա վկայում է այն մասին, որ գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ի խամաճիկն է»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ։

Ցոյ Սոն Հին պարզաբանել է, որ նոյեմբերի 18-ին Անտոնիու Գութերիշը կրկին «ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանվելու իրավունքի արդարացի իրականացումն անվանել է սադրանք»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նոյեմբերի 18-ին դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային հրթիռի արձակումը և Փհենյանին կոչ է արել վերսկսել երկխոսությունը՝ Կորեական թերակղզում խաղաղության հասնելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն մտադիր է նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանը
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ ղեկավարն առաջին անգամ աշխարհին ներկայացնում է իր դստերը