‘ԿԺԴՀ ԱԳՆ. Փհենյանը պատրաստ է պատերազմելու՝ ԱՄՆ-ի կողմից սադրանքի դեպքում’

1031

ԿԺԴՀ-ում ամերիկա-հարավկորեական  Key Resolve և Foal Eagle զորավարժությունները համարում են «ագրեսիվ ակցիա՝ ԱՄՆ ռազմավարության շրջանակներում, որի նպատակը  ժողովրդական հանրապետության սոցիալական կարգը տապալելն է»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Դիվանագետը նախազգուշացրել է, որ «ԱՄՆ-ի կողմից նվազագույն սադրանքի դեպքում (զորավարժությունների ընթացքում) ԿԺԴՀ-ն պատրաստ է մեծ պատերազմ սանձազերծել՝ հանուն հայրենիքի վերամիավորման»: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ռազմական ճնշումների միջոցով «ձգտում է ԿԺԴՀ-ին խանգարել ուշադրությունը կենտրոնացնել տնտեսության կառուցման և իր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև թույլ չտալ, որ կարգավորվեն Հյուսիսային և Հարավային Կորեաների փոխհարաբերությունները»: Հենց այդ նպատակով էլ, նշվում է հայտարարության մեջ, «ԱՄՆ իշխանությունները լարում են իրավիճակը Կորեական թերակղզում, որպեսզի արդարացնեն ամերիկյան ռազմական ներկայությունը ամբողջ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սեւան-Երեւան մայրուղու վրա պղծել են հայտնի արձանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Քերին ու Լավրովը քննարկելու են Նեմցովի սպանությունը և Ուկրաինայի իրավիճակը’