ԿԺԴՀ անօդաչուները հատել են Հարավային Կորեայի սահմանը

297

Կորեայի Հանրապետության զինվորականները օդ են բարձրացրել ավիացիան՝ ի պատասխան ԿԺԴՀ անօդաչուների ներթափանցման հարավկորեական օդային տարածք։ Նախազգուշական կրակ է բացվել դրանց ուղղությամբ։

Այդ մասին երկուշբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿՀ շտաբների պետերի կոմիտեին։

Գործակալության տվյալներով՝ Կյոնգիդո  նահանգի սահմանամերձ շրջաններում, տեղական ժամանակով մոտավորապես ժամը10։25, «չպարզված օբյեկտներ» են հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, եղել են դրոններ։ Այդ տեխնիկան հատել է ռազմական սահմանազատման գիծը և հայտնվել Պհաջուում, Կիմպհոյում, Կանհվադո կղզում, ինչը ստիպել է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիական ավիաչվերթերը Սեուլի օդանավակայանում։ Ներկա պահին հայտնի չէ՝ այդ անօդաչուները զենք կրե՞լ են, գրում է Yonhap-ը։

Ի պատասխան՝ Կորեայի Հանրապետությունը օդ է բարձրացրել իր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու այլ ավիացիոն տեխնիկա։ Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական հաղորդագրություններ են փոխանցել, նախազգուշական կրակ են բացել, ապա «ձեռնամուխ են եղել դրանց ոչնչացմանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲազմահազարանոց հանրահավաքի կոչ-ուղերձը Ստեփանակերտից
Հաջորդ հոդվածըՊակիստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ահաբեկչական գործողությունների մասին