ԿԺԴՀ առաջնորդը խոստանում է ստեղծել «անպարտելի բանակ», բայց միայն պաշտպանության նպատակով

430

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երդվել է ստեղծել անպարտելի բանակ՝ պայքարելու, ինչպես ինքն է արտահայտվել, Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականության դեմ։

Նա նաև հավելել է, թե ԿԺԴՀ-ն նոր տեսակի զենքեր է մշակում ո՛չ նրա համար, որ պատերազմ սկսի, այլ բացառապես պաշտպանական նպատակներով։

Այդ հայտարարությունը Կիմ Չեն Ինն արել է Հյուսիսային Կորեայի համար հազվադեպ կազմակեպվող պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես այցի ժամանակ՝ լուսանկարվելով բազմազան հրթիռների ֆոնին։

Վերջերս ԿԺԴՀ իշխանությունները տեղեկացրին նոր գերձայնային և զենիթային կառավարվող հրթիռների փորձարկումների մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇատ հեշտ է խմել Ֆիզուլիում զոհվող զինվորի կենացը, բայց քո տղային չուղարկել պատերազմ. Թաթուլ Հակոբյան
Հաջորդ հոդվածըԱլիևը Իսրայելին Ղարաբաղ ներքաշելու մասին հայտարարությունն անհեթեթ է համարում