‘ԿԺԴՀ առաջնորդի բարեկամը պաշտոնանկ է արվել ‘

808

Հյուսիսկորեացի ազդեցիկ քաղաքական գործիչ Չան Սոն Տհեկը՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի «մորեղբայրը», պաշտոնանկ է արվել Կորեայի աշխատանքային կուսակցության առանցքային պաշտոնից, հաղորդում է հարավկորեական լրատվական գործակալությունը՝ հղում անելով հետախուզության տվյալներին: Ինչպես նշում է France-Presse գործակալությունը՝ 67-ամյա Չան Սոն Տհեկը ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահն էր: Պաշտոնանկության պատճառները չեն նշվում: Միևնույն ժամանակ՝ Reuters-ի տվյալների համաձայն՝ քաղաքական գործչի մի քանի օգնականներ մահապատժի են ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով:

Չան Սոն Տհեկը ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի քրոջ ամուսինն է: Մի շարք վերլուծաբանների տվյալներով՝ նա ղեկավարել է «Խնամակալների խորհուրդը»՝ Իմ Չեն Ինի՝ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու շրջանում, հաղորդում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Գնի վրա ազդում են քսայուղերը, բաները. Ըստ Գ.Սահակյանի՝ գազի գնի նվազումը չի ազդի տրանսպորտի սակագների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Transparency International–ի կոռուպցիոն վարկանիշում Հայաստանը 94-րդ տեղում է’