‘ԿԺԴՀ իշխանությունները դիվանագիտական առաքելություններին արգելել են օգտվել անլար կապից’

832

ԿԺԴՀ իշխանությունները երկրում գործող արտասահմանյան դիվանագիտական առաքելություններին և միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցչություններին արգելել են օգտվել անլար կապի ցանկացած, այդ թվում՝ արբանյակային միջոցներից, ինչպես նաև՝ Wi-Fi տեխնոլոգիայից:

Ինչպես նշվում է ռադիոալիքների վերահսկողության ազգային վարչության ծանուցման մեջ՝ նման միջոցներ ձեռք են առնվում «երկրի անվտանգության նկատառումներով»: Փաստաթղթում հրահանգվում է «վերացնել կապի այդ միջոցները», որոնք առանց պաշտոնական թույլտվության են տեղադրվել: Արգելքը խախտելու դեպքում, «կախված հանգամանքներից»՝ նախատեսվում են այնպիսի միջոցներ, ինչպես խոշոր դրամական տուգանքը, նման համակարգերի աշխատանքի հարկադիր դադարեցումը կամ դրանց սարքավորումների բռնագրավումը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիայի առաջին նախարար. Բրիտանիայի իշխանությունները խուճապահար են’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի խորհրդական. ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի առաջնահերթություններից են’