‘ԿԺԴՀ իշխանությունները ժողովրդին կոչ են անում նախապատրաստվել սովի’

1486

ԿԺԴՀ կառավարությունը ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել սովի և ծանր տնտեսական վիճակի, գրում է The Telegraph-ը:

Ինչպես նշվում է՝ նման հայտարարություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի կուսակցական թերթի վերջին համարներից մեկում: Հավանաբար՝ երկրում իրադրության վրա ազդեցություն են թողել գրեթե մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի հավանությանն արժանացած աննախադեպ կոշտ պատժամիջոցները՝ ի պատասխան տարեսկզբին Փհենյանի կողմից ջրածնային ռումբերի և հեռահար հրթիռների փորձարկումների:

Թերթի տեղեկատվության համաձայն՝ երկիրը կարող է բախվել 90-ականների սովին, որի պատճառը երաշտն էր, և որը ԿԺԴՀ-ի առնվազն 3 միլիոն բնակչի կյանք է խլել: Այնուհանդերձ, իշխանական լրատվամիջոցները ժողովրդին կոչ են անում չհուսահատվել, քանի որ «հեղափոխության ճանապարհը երկար է ու դժվար»:

Պարբերականը նաև նշում է, որ այսուհետև ԿԺԴՀ մայրաքաղաքի բնակիչները պարտավոր են ամեն ամիս պետական պահեստ հանձնել մոտավորապես երկու ֆունտ բրինձ:

The Telegraph-ը նաև տեղեկացնում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները գրեթե 500 մլն տոննա սննդամթերքի օգնություն են խնդրել այլ երկրներից, սակայն անցյալ ամսվա դրությամբ ստացել են ընդամենը 17 600 տոննա:

Ի դեպ, ԿԺԴՀ-ն դրանից առաջ զինվորների նվազագույն հասակի պահանջն իջեցրել էր 142 սմ-ի՝ 90-ական թթ. «սոված» սերնդի նկատառումներով: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Չեմ բացառում, որ ամռանը կավարտեմ կարիերաս ‘
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Վիկտոր Վալդեսը կրկին հանդես կգա Անգլիայում ‘