‘ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները կբարձրանան Պեկտուսան սրբազան լեռը’

2527

ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության առաջնորդները հինգշաբթի կբարձրանան Չինաստանի սահմանին գտնվող և կորեացիների համար սրբազան համարվող Պեկտուսան լեռը: Այդ մասին Սեուլում, մամուլի կենտրոնում, ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

ԿԺԴՀ ծայր հյուսիսում գտնվող Պեկտուսանը («Սպիտակագագաթ սար») Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է և սրբազան վայր է երկրի քաղաքացիների համար: Այնտեղ, հյուսիսկորեական պաշտոնական պատմագրության համաձայն, տեղադրված է եղել հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի գլխավորած հակաճապոնական պարտիզանների գաղտնի ճամբարը: Համարվում է, որ հենց այնտեղ էլ 1942 թ. լույս աշխարհ է եկել նրա որդին՝ Կիմ Չեն Իրը: 2015 թ. ապրիլին Կիմ Չեն Ինը բարձրացել է Պեկտուսանի գագաթը:

Վերջին անգամ լեռան հրաբուխը ժայթքել է 1903 թ.:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային զինծառայող է մահացել’