ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը

182

Չորեքշաբթի ԿԺԴՀ-ն, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմ, հաղորդել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։

Ճապոնացի պահապանները տարածքում գտնվող նավերին կոչ են արել հրթիռի բեկորներ նկատելու դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապվել իշխանությունների հետ։

Ճապոնիայի առափնյա պաշտպանության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռն արդեն ցած է ընկել, սակայն անկման վայրը չի նշվում։

Տարեսկզբից ԿԺԴՀ-ն 29 հրթիռ է արձակել, որոնցից 23-ը տարբեր տիպի բալիստիկ հրթիռներ են եղել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԼ․ Փլեյ-օֆֆի 14 մասնակից հայտնի է
Հաջորդ հոդվածըՍակրավորների պատրաստմանը կհատկացվի 47,6 մլն դոլար