‘ԿԺԴՀ-ն գլխավորում է «ամերիկացիների գլխավոր թշնամիների» ցանկը’

1130

Հյուսիսային Կորեան գլխավորում է այն երկրների ցուցակը, որոնց ԱՄՆ քաղաքացիները համարում են իրենց գլխավոր թշնամին: Այդպիսին են «Գելափ» անունով հայտնի՝ Հանրային կարծիքի ամերիկյան ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:

ԿԺԴՀ-ն իրենց երկրի համար գլխավոր սպառնալիք է համարել հացվածների 16 %-ը: Նման վերաբերմունքի պատճառ են դարձել, ամենայն հավանականությամբ, Փհենյանի հայտարարությունները ջրածնային զենքի փորձարկման մասին:

Այդպիսով, Հյուսիսային Կորեան  ռեյտինգի առաջին հորիզոնականում է հայտնվել անցյալ տարի ցուցակը գլխավորող Ռուսաստանի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի աննշան բարելավման շնորհիվ: Ներկա հարցման արդյունքերով՝ Ռուսաստանը գլխավոր թշնամի է համարում հարցվածների 15 %-ը՝ 3 %-ով պակաս, քան անցյալ տարի էր: Փոխանցում է bbc-ն:

Նախորդ հոդվածը‘Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ՀԴԲ-ի հետ վեճում պաշտպանել է Apple-ին’
Հաջորդ հոդվածը‘Նիկարագուան ազատ է արձակել ութ հազար կալանավորի’