‘ԿԺԴՀ-ն երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար է ծախսել առաջնորդներին փառաբանելու վրա’

895

Փհենյանը վերջին երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար է ծախսել հյուսիսկորեական առաջնորդների պաշտամունքն ամրապնդելու համար, հաղորդում է հարավկորեական «Դոնգա իլբո» թերթը:

Հյուսիսային Կորեայի աղբյուրների տվյալներով՝ Կիմ Չեն Ինի իշխանության օրոք մոտավորապես 200 միլիոն դոլար է ծախվել՝ 3200 ստելլա, 400 խճանկար և Կիմ Իր Սենի ու Կիմ Չեն Իրի 23 մետրանոց հուշարձանները Փհենյանում տեղադրելու համար: Եւս ավելի քան 300 միլիոն դոլար ծախսվել է 40 խոշոր պետական օբյեկտների շինարարության վրա, որոնք կրում են իշխող ընտանիքի անդամների անունները: Այդ օբյեկտների թվում են Մասիկ լեռնադահուկային առողջարանը, ձիարշավի համալիրներ և այլ հանրային կառույցներ: Փորձագետները նշում են, որ պետական ծախսերի աճին զուգահեռ՝ երկրում անկում է ապրում արտահանումը: Օրինակ, եթե անցյալ տարի հանքանյութերի արտահանումը Չինաստան կազմել է 1,45 միլիարդ դոլար, ապա այս տարվա ինն ամիսներին ԿԺԴՀ-ն կարողացել է աշխատել ընդամենը 1,25 միլիարդ:

Ի դեպ, Կիմ Չեն Ինի իշխանավարման առաջին տարին նշանավորվեց նրանով, որ նոր առաջնորդը զանգվածային «զտումներ» անցկացրեց իշխանության վերին էշելոններում, կարգադրեց գնդակահարել մի գեներալի, որը բավարար չափով չէր վշտացել Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ, ու նաև կարգադրեց դամբարան տեղափոխել հոր սիրելի զբոսանավը, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի խորհրդարանը պաշտպանեց վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է անում Սերժ Սարգսյանը Վիլնյուսում’