‘ԿԺԴՀ-ն կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին’

1524

Անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կորեան կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին, հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լի Սու Յոնը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

«ԿԺԴՀ-ն հարկադրված է պահպանել իր միջուկային կարողությունը, որպեսզի կարողանա դիմակայել ԱՄՆ-ի մշտապես աճող միջուկային սպառնալիքին: ԿԺԴՀ-ն իրավունք ունի նախազգուշական հարված հասցնել ԱՄՆ-ին, եթե դա անհրաժեշտ լինի»,- ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող զինաթափման համաժողովի ընթացքում հայտարարել է Ժնևում Փհենյանի ներկայացուցիչը: Նախարարը դատապարտել է ԿԺԴՀ սահմանների մոտ մեկնարկած ամերիկա-հարավկորեական զորավարժությունները և դրանք անվանել  «աննախադեպ սադրիչ և պատերազմ հրահրելու ընդունակ»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրի բանակին կոչ է արել պատրաստվել պատերազմի ԱՄՆ-ի և իր դաշնակիցների դեմ, փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի սենատի խոսնակին թույլ չեն տվել մասնակցել Նեմցովի հուղարկավորությանը’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր դեպքում պաշտոնանկ կանեն Պելեգրինիին ‘