‘ԿԺԴՀ-ն կբավարարվի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի բանավոր դատապարտմամբ’

767

ԿԺԴՀ-ն կբավարարվի ամերիկյան կինոթատրոններում «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրման բանավոր դատապարտմամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեան  ներկայացնող դիվանագետ Կիմ Յոն Սոնը:

Դիվանագետի խոսքով՝ «ԿԺԴՀ առաջնորդի դեմ մահափորձի մասին պատմող ֆիլմի պրեմիարային «ֆիզիկական պատասխան» չի տրվի: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, Կիմ Յոն Սոնը ֆիլմն անվանել է «աններելի ծաղր» ինքնիշխան պետության և նրա ղեկավարի հասցեին:

Դեկտեմբերի 25-ին ֆիլմի սահմանափակ ցուցադրությունն սկսվել է ամերիկյան 300 կինոթատրոններում: Բացի այդ՝ կինոնկարն արդեն կարելի է նաև օնլայն դիտել մի շարք ինտերնետ-կայքերով, այդ թվում՝ YouTube Movies, Microsoft’s Xbox Video и Google Play: Օնլայն-դիտման արժեքը կազմում է 6 ամերիկյան դոլար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը զանգահարել է Իրաքի քրիստոնյա փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Գեղարքունիքի թեմը մամուլի հրապարակումներից հետո կզբաղվի «Պոնչի» խնդրով (լուսանկար)’