‘ԿԺԴՀ-ն Կիմ Չեն Ինի մասին Թրամփի խոսքը համարում է պատերազմի հայտարարություն’

1612

ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավար Լի Յոն Հոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները հյուսիսկորեական ղեկավարության վերաբերյալ անվանել է պատերազմի հայտարարություն և հավաստիացրել, որ Հյուսիսային Կորեան կքննարկի պատասխանի բոլոր տարբերակները:

Մասնավորապես՝ նախարարը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն իրավունք ունի խոցելու այն օդանավերը, որոնք մոտենում են երկրի օդային տարածքին:

«Քանի որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել մեր երկրին, մենք լրիվ իրավունք ունենք հակաքայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ խոցելու ԱՄՆ ռազմավարական ռմբարկուները, նույնիսկ եթե դրանք դեռ երկրի օդային տարածքից դուրս են»,- հայտարարել է նախարարը Նյու Յորքում:

«Քիչ առաջ լսեցի Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի ելույթը ՄԱԿ-ում: Եթե նա շարունակի կրկնել փոքրիկ մարդ-հրթիռի խոսքերը, նրանք այստեղ երկար չեն մնա»,- իր Twitter-ում  արձագանքել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Դիլիջանում’