‘ԿԺԴՀ-ն Հարավի դեմ միջուկային պատերազմի պլան է մշակել’

1104

ԿԺԴՀ-ն պլան է մշակել Կորեայի Հանրապետություն ներխուժելու  վերաբերյալ, որը տևելու է յոթ օրից ոչ ավելի: Եթե Հարավային Կորեան դիմադրի, և ԱՄՆ բանակը միջամտի, ապա Հյուսիսային Կորեան պատրաստ է  թերակղզու հարավի զավթումն ավարտին հասցնել 15 օրվա ընթացքում, հունվարի 8-ին հաղորդել է հարավկորեական Korea JoongAng Daily թերթը:

Պլանով նախատեսվում է ԿԺԴՀ-ի, այսպես կոչված՝ ասիմետրիկ (ոչ համաչափ) հնարավորությունների գործադրում, այդ թվում՝ միջուկային զենքի: Բացի սովորական սպառազինությունից, հրետանուց, տանկերից և ինքնաթիռներից՝ ռազմական գործողություններում նախատեսվում է գործի դնել հատուկ գործողությունների ուժերը: Այդ ստրաբաժանումների թվակազմը 80 հազարից հասցվել է 200 հազարի:

Ռազմական գործողությունների նախագիծը մշակվել է դեռևս 2012 թ.՝ Կիմ Չեն Ինի՝ իշխանության գալուց մեկ տարի հետո: Հյուսիսկորեական հրամանատարությունը մտադիր էր պատերազմի նախապատրաստությունն ավարտել 2013 թ., սակայն հետագայում ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց. 2014 թ. հայտարարվեց «մեծ պատերազմի տարի՝ հանուն վերամիավորման»:

2013 թ. փետրվարին Հյուսիսային Կորեան միջուկային մարտալիցքերի երրորդ փորձարկումն անցկացրեց: 2012 թ. անցկացվել է հրթիռների 18 փորձնական արձակում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անցյալ տարի Հայաստանը ավելի քան $48.3 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. Արտագնա խաղում «Ռեալը» պարտվել է «Ատլետիկոյին» (տեսանյութ)’