‘ԿԺԴՀ-ն շարունակում է բալիստիկ հրթիռներ արձակել’

1282

ԿԺԴՀ-ն իր արևելյան առափնյակից ևս մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնել են հարավկորեացի զինվորականները: Նրանց տվյալներով՝ հրթիռները հաղթահարել են 200 կմ տարածություն:

Ուրբաթ օրը ԿԺԴՀ-ն միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել էր շարունակել միջուկային փորձարկումները և բալիստիկ հրթիռների արձակումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խիստ դատապարտել է Փհենյանի գործողությունները՝ դրանք անընդունելի համարելով: Իսկ երկու շաբաթ առաջ Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ այն բանից հետո, երբ Փհենյանն անցկացրել էր թվով չորրորդ միջուկային փորձարկումները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Հասկացա, թե որքան բարդ է պաշտպանել տիտղոսը Բունդեսլիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Այց, որ մինչև վերջերս անհնար էր թվում’