ԿԺԴՀ-ում կշարունակեն քայլեր ձեռնարկել սադրանքների դեմ

246

Փհենյանը կշարունակի քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական սադրանքների դեմ, որոնք  «բացահայտ թշնամական» են տրամադրված ԿԺԴՀ-ի հանդեպ, և պատրաստ է «միջուկային զենքին պատասխանել միջուկային զենքով»։

Այդ մասին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է մարտի 16-ին «Հվասոն» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո։

«Կշարունակեմ փորձել հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան, որոնք բացահայտ թշնամական են տրամադրված մեր հանրապետության դեմ, գիտակցեն լայնածավալ զորավարժությունների անխոհեմությունը, որոնք նրանք հաճախ են անցկացնում Կորեական թերակղզու շրջանում»,- մարտի 17-ին նրա խոսքն է մեջբերել «Կորեայի ձայն» ռադիոկայանը։

Կիմ Չեն Ինը հավելել է, որ «ԿԺԴՀ-ի դեմ ռազմական սադրանքները շարունակելու դեպքում» կարվեն համապատասխան քայլեր, նաև «նշել է հակամիջոցների» մասին, որոնց բովանդակությունը  չի բացահայտվում, բայց շեշտում է, որ «միջուկային զենքին կպատասխանի միջուկային զենքով, իսկ բացահայտ հակամարտությանը՝ բացահայտ հակամարտությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊակիստանը չի զիջելու միջուկային ծրագրի հարցում
Հաջորդ հոդվածըՍի Ձինպինը մարտի 20-22-ին կայցելի Ռուսաստան