ԿԺԴՀ-ում հայտարարել են Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ի «ասիական տարբերակը» ստեղծելու պլանների մասին

322

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա կատարած այցերի ընթացքում նպատակ է հետապնդում ստեղծելու Հյուսիսատլանտյան դաշինքի «ասիական տարբերակը», ինչպես նաև, հավանաբար, կփորձի այդ երկրներին համոզել, որ ռազմական տեխնիկա մատակարարեն Ուկրաինային։

Նման կարծիք է հայտնել ԿԺԴՀ-ի միջազգային քաղաքականության գիտական ընկերության աշխատակից Կիմ Դոն Մյոնը, որը  երկուշաբթի ներկայացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Իսկապես մտահոգիչ է այն փաստը, որ  Ուկրաինան պատերազմի դաշտի վերածած ռազմական կազմակերպության բարձրաստիճան պետը ժամանում է ոչ թե իր ռազմական գործողությունների թատերաբեմ, այլ մեծ հեռավորության վրա գտնվող Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը դաշինքի ասիական տարբերակը ստեղծելն է՝ իր վասալների հետ պայամանավորվածությամբ՝ հեգեմոնիան և կարգը պահպանելու համար,- նշել է Կիմ Դոն Մյոնը։- Կասկածից վեր է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը Հարավային Կորեա և Ճապոնիա է այցելում հենց այն ժամանակ, երբ ուկրաինական դեպքերում նոր փուլ է սկսվում՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Կիևին տանկեր մատակարարելու որոշման պատճառով, նրանց անդադար կներշնչի «Չինաստանից սպառնալիքի» առկայության մասին և կշեշտի «ՆԱՏՕ-ի ասիական տարբերակ» ստեղծելու անհրաժեշտությունը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶինծառայող է վիրավորվել
Հաջորդ հոդվածըԱլ Նասրի գլխավոր մարզիչ. Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա