‘ԿԺԴՀ-ում նշում են Կիմ Իր Սենի մահվան 20-րդ տարելիցը (վիդեո)’

967

ԿԺԴՀ-ում նշում են հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի մահվան 20-րդ տարելիցը, հաղորդել է Associated Press-ը:

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը, զինվորական ղեկավարության  և կուսակցական գործիչների ուղեկցությամբ, այցելել է Կիմսուսանյան պալատի հուշահամալիր: Հյուսիսկորեական հեռուստատեսությամբ տարածված կադրրեում երևում է, որ պետության ղեկավարը թեթևակի կաղում է: Իր զինակիցների հետ միասին նա ծաղիկներ է դրել պապի և հոր հուշարձաններին: Սա Հյուսիսային Կորեայի առաջնորդի երրորդ ամենամյա այցն էր ընտանեկան դամբարան՝ իր իշխանության օրոք:

Կիմ Իր Սենի մահվան տարելիցի կապակցությամբ  Փհենյանում տեղի է ունեցել կուսակցական ժողով, որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել ԿԺԴՀ հիմնադրի հիշատակին: Իրենց ելույթներում պատվիրակները նշել են չուչխեի գաղափարախոսության (հյուսիսկորեական գաղափարախոսություն, որը 1955 թ. հռչակել է Կիմ Իր Սենը, նշանակում է այնպիսի իրավիճակ, երբ մարդ ինքն իր և շրջապատող ողջ աշխարհի տերն է)արդիականությունը և  հավաստել են հավատարմությունը սոցիալիզմի կառուցման գործին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘Հումորի չափաբաժին՝ ԿՀՎ-ից. անտեսանելի ինքնաթիռը, գաղտնաբառերը և Թուփակը’