‘ԿԺԴՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել’

844

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը  մոտ ապագայում իրականացվելիք միջուկային փորձարկումների կապակցությամբ երկրում ռազմական դրություն է հայտարարել: Այս մասին հայտնի է դարձել հարավկորեական թերթերից մեկին անանուն աղբյուրի փոխանցած տվյալներից, հայտնում է Lenta կայքը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ միջուկային փորձարկումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-ին՝ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առիթով, կամ փետրվարի 25-ին՝ Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Պակ Կին Խեի երդմնակալության օրը:

Հարավային Կորեայի կառավարության մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ հունվարի 30-ին իշխանությունները ակտիվություն են նկատել հյուսիսկորեական Պունգերի զորավարժարանում: «Մենք ենթադրում ենք, որ Հյուսիսը (ԿԺԴՀ-ն) նախապատրաստվում է ցանկացած պահի միջուկային փորձարկում անցկացնելու»,- հայտնել է նա:

Նախորդ հոդվածը‘Հեյդար Ջեմալ. ՌԴ-ում ահաբեկչական գործողությունների թիկունքում կանգնած են հատուկ ծառայությունները’
Հաջորդ հոդվածը‘Հիտլերի ավստրիական տունը կվերածվի ներգաղթյալների կենտրոնի ‘