‘ԿԺԴՀ-ում 10 մլն մարդ սովահարության սահմանին է’

1585

Հյուսիսային Կորեայի ավելի քան 10 միլիոն բնակիչներ այնպիսի վիճակում են, որը ՄԱԿ-ում բնութագրում են որպես «պարենային անվտանգության բացակայություն», փոխանցում է ТАСС-ը:

Որպես զանգվածային սովի պատճառ՝ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները նշում են եղանակային անբարենպաստ պայմանները և անբերքատվությունը:

ԿԺԴՀ-ում հավաքվել է վերջին 10 տարիների ընթացքում նվազագույն բերքը, ինչը երաշտի և ջրհեղեղների հետևանքն է, ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Էրվե Վերհուզելը:

Գերմանական մարդասիրական Deutsche Welthungerhilfe կազմակերպության տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառով ԿԺԴՀ իշխանությունները քաղաքացիների օրական մթերաբաժինը 576 գրամից կրճատել են  300-ի: Օրաբաժինը բաղկացած է հացահատիկներից, եգիպտացորենից ու կարտոֆիլից:

ԿԺԴՀ-ում պարենի հետ կապված իրավիճակը ՄԱԿ-ի մասնագետներին մտահոգել է դեռ մարտի սկզբից: Այն ժամանակ հաղորդվել էր, որ սննդամթերքի ու ջրի պակասից տառապում են ԿԺԴՀ 10,9 մլն բնակիչներ: Ընդ որում՝ անցյալ տարի Հյուսիսային Կորեայի բնակչության թիվը կազմել է մոտավորապես 25,5 մլն մարդ:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկ արված բրիտանացի նախարարը պատասխանատվության չի ենթարկվի’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը չի պատրաստվում վաճառել «Չելսին»’