‘Կիեւը հրաժարվում է ԵՄ ասոցիացիայից եւ «արագացված տեմպերով» շրջվում դեպի Ռուսաստան’

1255

Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, որովհետեւ այդպիսի քայլի առաջացրած հետեւանքների փոխհատուցման երաշխիքներ չկան, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության նիստում:

«Կուզեի, որպեսզի Ուկրաինայում բոլորը գիտակցեին. մեզ ոչ ոք չի առաջարկել եւ չի առաջարկի փոխհատուցում այդ (ռուսական-խմբ.) շուկան կորցնելու դիմաց: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ձեռնարկությունները փակվեն, որ մեր մարդիկ մնան առանց աշխատավարձի ու թոշակի», — ասել է Ազարովը:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Կիեւի «թիվ մեկ» խնդիրն է: Նա նշել է, որ նախագահ Յանուկովիչի հետ միասին  խոշոր գործարարների հետ քննարկել է ՌԴ հետ առեւտրի ոլորտում տիրող վիճակը: «Իշխանությունները կիսում են արդյունաբերողների եւ արհմիությւոնների մտահոգությունները` կապված աշխատատեղերի հնարավոր  կորստի հետ: Դա ծանր հարված կլինի Ուրկաինայի տնտեսւթյանը, չհաշված` նավթի եւ գազի դիմաց աստղաբաշխական գները հեռանկարում», — ասել է նա:  

Ազարովի խոսքով` դեպի Ռուսաստան շրջադարձը գործարար սեկտորի հրահանգն է իշխանությանը:

Ավելին, վարչապետի խոսքով, Վիկտոր Յանուկովիչը հրամայել է կառավարությանը արագացված տեմպերով համապատասխանեցնել ենթաօրենսդրական դաշտը Մաքային միության հետ: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Տիգրան Սարգսյանը տրակտորից անցավ Lexus-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Յուրի Վարդանյանը խաբել է կառավարությանը (Տեսանյութ)’