‘Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանի հայրը խոսում է որդու մասին’

2055

Այսօր առավոտյան Կիեւում հրազենային կրակոցից  զոհված ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք էր տեղափոխվել 1992 թ.-ին՝ խույս տալով ղարաբաղյան պատերազմից:

Զոհված երիտասարդի հայրը՝ Գարեգին Նիգոյանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միշտ փորձում էր որդուն հետ համոզել «Եվրամայդան» գնալու մտքից, սակայն Սերգեյը ամեն ինչ անում էր իր ցանկությամբ: Հոր խոսքերով՝ Սերգեյին սպանել են «Բերկուտցիները», սակայն որդու մահվան հարցում նա ոչ ոքի չի մեղադրում:

Նիգոյանների ընտանիքի համագյուղացիներից մեկը Սերգեյին նկարագրել է որպես հանգիստ, լավ դաստիարակված, սովորական տղա, ով միշտ պատրաստ էր  հասնել օգնության: Հայտնում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարն է գործազրկության մակարդակով’