‘Կիեւում ձյան պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել’

905

Կիեւում տեղացող սաստիկ ձյան պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել: Քաղաքային իշխանությունների տվյալներով, մարտի 22-ին Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 50 միլիմետր ձյուն է տեղացել:

Կոմունալ ծառայություններին օգնության են հասել նախագահական գնդի հինգ զրահամեքենաներ: «Օդանավակայանը ամեն հնարավորն անում է՝ այս եղանակի պայմաններում ավիաընկերությունների աշխատանքն ապահովելու համար», — տեղեկացրել է Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանի լրատվական ծառայությունը: Ուժգին  ձյան եւ մրրկի արդյունքում Ուկրաինայի 13 մարզերի բնակավայրերը մնացել են առանց էլեկտրականության:    

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյան – Գրիշչուկ՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մարտին Վարդազարյան. Իմաստուն քայլ է Մարտի 1-ը չբացահայտելը’