‘Կիեւ. Ուկրաինան չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները’

1141

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է ցանկացած բանակցությունների Ռուսաստանի հետ` Ղրիմի հարցով:

Միաժամանակ նա ընդգծել է,  որ Ղրիմի` ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն ապօրինի է, եւ դրա արդյունքները Կիեւը չի ճանաչելու:  Դեշչիցան նշել է նաեւ, որ այդ հարցով հնարավորինս շուտ պետք է միջազգային դիտորդական խումբ ստեղծվի:

Այսօր Ղրիմում` Կանանց միջազգային օրվա առթիվ հազարավոր կանայք՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, հանոււն խաղաղության ցույցի են դուրս եկել:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». կոչ խաբված կամ պարտադրված ֆոնդ ընտրած քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները. Բաղրամյան ‘