‘Կիեւ. Վարչապետի խոսնակ. Այն, ինչ կատարվում է օրենքի շրջանակներում եւ խաղաղ, դրա իրավունքը ժողովուրդը ունի ‘

984

«Կիեւում իրավիճակը վերահսկվում է»,- BBC-ի փոխանցմամբ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսնալ Վիտալի Լուկյանենկոն;

«Այն, ինչ կատարվում է օրենքի շրջանակներում եւ խաղաղ, դրա իրավունքը ժողովուրդը ունի: Այն, ինչ կատարվում է օրենքի շրջանակներից դուրս, պետք է կասեցվի»,- հայտարարել է խոսնակը:

Հատուկ ջոկատայինները` Բերկուտը, հետ է մղել ցուցարարներին նախագահական նստավայրի մոտից: Միաժամանակ, նշվում է, որ Բերկուտը չի շարունակում հարձակումը եւ հետագա քայլեր չի ձեռնարկում ցուցարարերի դեմ:

 

 

Նախորդ հոդվածը‘FEMEN ակցիա` Յանուկովիչի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2.Եվրամայդանն այս պահին’