‘Կիկոսը վերադարձավ (Ֆոտոշարք)’

2836

Մարտի 21-ին` 20:00-ից սկսած մինչև ուշ երեկո BOBS pub-club-ում կայացավ արձակագիր Արմեն Օհանյանի երկար սպասված «Կիկոսի վերադարձը» գրքի շնորհանդեսը: Ինտերակտիվ պատվածքների այս ժողովածուն Օհանյանի առաջին գիրքն է, որը  հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով:  

Երեկ հենց գրքին նվիրված միջոցառման ժամանակ, փաստորեն արձանագրվեց Կիկոսի վերադարձը: Շնորհավորում ենք հեղինակին եւ մեզ բոլորիս` հայաստանյան ժամանակակից գրականության մեջ այս յուրահատուկ իրադարձության կապակցությամբ:

Նշենք, որ արձակագիր Օհանյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մանկավարժ` դասավանդելով հանրակրթական դպրոցում շուրջ 7 տարի: Սկսած 2006-ից վերաորակավորվել է և հիմնականում աշխատել տարբեր հաստատություններում որպես հանրային կապերի մասնագետ: Գրական ուղին մեկնարկել է ավելի ուշ, 30-ից հետո` ստեղծելով հայ արձակի նորարար-փորձարարական, ինտերակտիվ գործեր («ՊոչԱՏՈւՄ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետ պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում: 2008-ից Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժման ակտիվիստ է, սակայն գրականության մեջ իր քաղաքական հայացքները մինչև 2011-ը դրսևորվել են իմպլիցիդ կերպով: Իր հարցազրույցներով հրապարակավ հանդես է եկել  հայ գրական առկա գործընթացի կոշտ քննադատությամբ` համարելով այն ռեպրեսիվ մշակույթն ամրապնդող և նկարագրողական:

Ի դեպ, Արմեն Օհանյանը ընդգրկված է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի` Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին տասնյակում:  

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է, բաբո, մեր ասելիք’
Հաջորդ հոդվածը‘Դոլարի գինն ընդհուպ մոտեցել է 420 դրամի հոգեբանական շեմին. Մամուլ’